ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Քաղաքացիներից գումար «կորզելու» ևս մեկ հնարք

Քաղաքացիներից գումար «կորզելու» ևս մեկ հնարք
24.11.2025 | 14:21

Team Telecom Armenia-ն հաշտ չէ օրենքների, բարոյականության և ողջամտության հետ:

Ուրեմն, քաղաքացին Team-ի հետ պայմանագիր ունի, ըստ որի, ծառայությունների դիմաց պարտավորվում է վճարել գումար, ենթադրենք` 2500 ՀՀ դրամ: Նորմալ պետություններում, նորմալ կազմակերպությունները հարգում են պայմանագիրը, քանզի լավ գիտեն, որ դրա խախտման համար պատասխանատվություն են կրելու: Հայաստանում «լռված» Team-ը թքած ունի պայմանագրի վրա: Օրերից մի օր Team-ի հետ պայմանագիր կնքած ՀՀ քաղաքացին SMS հաղորդագրության միջոցով տեղեկանում է Team-ի «սակագնային փաթեթի» փոփոխության մասին: Սկզբից սրանք ծառայությունը թանկացնում են 200 ՀՀ դրամով: Հաշվարկը պարզ է` այդ գումարի համար որևէ մեկը դատարան չի գնա: Որոշ ժամանակ անց կրկին թանկացում` 300 ՀՀ դրամով, այնուհետև` կրկին: Եվ այսպես շարունակ: Գումարը մեծ չէ, քաղաքացիները դատարան չեն դիմում, Team-ը միլիարդներ է «աշխատում»:

Վերջերս պարզեցի Team-ի` քաղաքացիներից գումար «կորզելու» ևս մեկ հնարք: Շատերս ենք նկատում, որ Team-ին վճարելիս, պարբերաբար ֆիքսված սակագնային փաթեթից 200-300 ՀՀ դրամ ավելի գումար ենք վճարում: Քանի որ գումարը մեծ չէ, հիմնականում այն անտեսում ենք: Մտածում ենք, որ անցած ամիս մի քիչ շատ ենք խոսացել: Պարզվում է, որ այդպես չէ: Ըստ Team-ի, մեզանից շատերը ... խաղում են: Լրիվ լուրջ եմ ասում` դուք չգիտեք, որ խաղում եք: Իսկ Team-ը գիտի: Նույնիսկ գիտի, թե որ խաղն եք խաղում: Team-ի օպերատորն ասում է, որ իրենք SMS-ով հաճախորդներին պարբերաբար գովազդ են ուղարկում և հենց հաճախորդը բացում է SMS-ը նրանից գումար է գանձվում: Ըստ Team-ի, դա է խաղը:

Վերջում ևս մեկ շահախարդախության մասին: Քաղաքացին օգտվում է Team-ի ինչ-որ սակագնային փաթեթից: Եթե վերջինս որոշի փոխել սակագնային փաթեթը, ապա նախկին փաթեթում ներառված ծառայությունները կասեցվում են այն դեպքում, երբ դրանց դիմաց վճարված է: Այսինքն, նոր փաթեթը դեռ չի գործում, հինը` կասեցված է: Քաղաքացին մնում է առանց ծառայության, իսկ նախկին փաթեթի վճարված գումարն` «օդում կախված»:

Մեծ հաշվով, զարմանալ պետք չէ: Սա է Նոր Հայաստանը:

Սա է Նոր Հայաստանում «լռված» Team-ը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5298

Մեկնաբանություններ